Wednesday, 24 06 2026
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
Սպասվում են տեղումներ
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
09:50
Տատանումներ՝ ասիական ֆոնդային շուկաներում
09:40
30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համար
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը
09:20
Նավթի գները շարունակում են նվազել
09:10
ԱՄՆ Սենատը ևս քվեարկել է Իրանում պատերազմի դադարեցման օգտին
ՄԻԵԴ-ի վճիռը զայրացրել է Բաքվին․ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿ
ՇՄ նախարարը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային համաժողովին
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է ձորակը, արգելափակվել
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
Սթարմերի հրաժարականը Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը չի փոխի
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Ամերիկացի գիտնականը լրտեսության մեղադրանքով 13 տարի բանտում կանցկացնի

2009 թ. Իսրայելի համար լրտեսություն կատարելու մեղադրանքով FBI-ի կողմից ձերբակալված ամերիկացի գիտնական Ստյուարտ Դևիդ Նոզեթը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման,- հաղորդում է The Washington Times թերթը:

Բացի այդ, դատարանի որոշմամբ՝ Նոզեթը պետք է 217 հազար դոլարի չափով փոխհատուցում վճարի պետական հաստատություններին, որոնց փակ տեղեկատվությունը նա պատրաստվում էր տրամդրել իսրայելական հետախուզությանը:

«Ստյուարտ Նոզեթի ժլատությունն ավելին է եղել, քան մեր երկրի հանդեպ ունեցած լոյալությունը: Նա վատնել է իր տաղանդը և կործանել իր հեղինակությունը ՝ համաձայնվելով վաճառել պետական գաղտնիքը ինչ-որ մեկին, որին նա համարում էր օտարերկրյա գործակալ: Ժամանակը, որ նա կանցկացնի բանտում, նրան հնարավորություն կտա մտածել Ամերիկայի Միացյալ Նահանգներին դավաճանելու իր որոշման շուրջ»,- հայտարարել է դաշնային դատախազ Ռոնալդ Մեյչեն-Կրտսերը:

Դատապարտյալի մեկնաբանությունները թերթը չի բերում:

Գիտնականին նման հանցագործության համար մեղադրելու հիմք են հանդիսացել մի շարք փաստաթղթեր, որոնց համաձայն՝ ձերբակալվածը 2009 թ. սեպտեմբերի 3-ին հեռախոսով կապվել և պայմանավորվել է հանդիպել ենթադրյալ իսրայելցի հատուկ ծառայության աշխատակցի հետ, որն իրականում եղել է FBI-ի գործակալ: Հանդիպմանը Նոզեթը պատրաստակամություն է հայտնել աշխատել իսրայելական հետախուզության հետ և համաձայնություն է ձեռք բերել վարձատրման շուրջ:

2009 թ. սեպտեմբերին FBI-ը նրան ուղարկել է 2000 դոլար առձեռն աշխատավարձ, որից հետո պարբերաբար տեսագրել է Նոզեթի բոլոր գործողությունները:

Հետաքննության փաստաթղթերի համաձայն՝ Նոզեթը 1983 թ. Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում գիտական աստիճան է ստացել աստղագիտության ոլորտում, որից հետո 1989-1990 թթ. աշխատել է Սպիտակ տանը՝ որպես տիեզերական հետազոտությունների հարցերով օգնական: Նոզեթը, հնարավոր է, մասնակցել է Լուսնի Հարավային բևեռում ջրի որոնման աշխատանքներին: Աշխատելով էներգետիկայի նախարարությունում՝ նա մատչւմ է ունեցել միջուկային և սպառազինության գաղտնի նյութերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում