Saturday, 04 07 2026
Ավտովթար՝ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին․ կա տուժած
14:10
Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել
ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը
13:50
Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին
Արփինե Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանը քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
13:30
Հանրաքվե Սլովակիայում` Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Սպասվում են տեղումներ
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
11:50
Նավթի գները նվազել են – 03/07/26
Արևիկ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ Մկրտչյան
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ
5 խորհուրդ՝ բնության գրկում անվտանգ հանգստի համար. ՀՎԿԱԿ
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են․ԱՆ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Թուլուզի ահաբեկիչը բանտարկված է եղել Աֆղանստանում

Թուլուզում և նրա շրջակայքում 7 մարդու սպանության մեջ կասկածվող տղամարդուն ճանաչել է Աֆղանստանի Քանդահար քաղաքի բանտի պետը, հաղորդում է Reuters-ը: Նրա խոսքերով՝ Մուհամմադ Մերան եղել է իրենց բանտի դատապարտյալներից մեկը, որին հաջողվել է փախչել:

Բանտի պետը պատմել է, որ Մերան ձերբակալվել է 2007թ. ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով: Նրան դատապարտել են 3 տարվա ազատազրկման, սակայն 2008թ. նա մի խումբ թալիբների հետ փախուստի է դիմել: Չի հաղորդվում՝ արդյո՞ք Մերայի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մուհամմադ Մերան ալժիրյան ծագմամբ ֆրանսիացի է: Իրեն նա անվանում է «Ալ-Քաիդա»-ի զինյալ: Մերայի խոսքերով՝ ինքը վրեժ է լուծել մուսուլմանական երկրներում ֆրանսիական զորքերի առկայության, ինչպես նաև պաղեստինա-իսրայելական հակամարտության ժամանակ զոհված պաղեստինցի երեխաների համար:

Մարտի 21-ի գիշերը ոստիկանները հատուկ գործողություն իրականացնելու նպատակով շրջափակեցին այն տունը, որտեղ թաքնվում էր Մերան: Փոխհրաձգության ընթացքում վիրավորվեցին իրավապահ մարմինների երեք աշխատակիցներ: Դեպքի վայր էր բերվել նաև երիտասարդի մայրը, սակայն նա հրաժարվեց բանակցել որդու հետ՝ պատճառաբանելով, որ ոչ մի ազդեցություն չունի նրա վրա: Այնուամենայնիվ, Մերան խոստացավ օրվա ընթացքում հանձնվել: Միաժամանակ, BBC-ն իր բլոգում, վկայակոչելով որոշ ֆրանսիական ԶԼՄ-ներ, գրում է, որ ահաբեկիչը նախընտրում է զոհվել:

Հիշեցնենք. երկուշաբթի 24-ամյա երիտասարդը անկանոն կրակ էր բացել Թուլուզի հրեական դպրոցի մոտ հավաքված ծնողների և երեխաների վրա, որի հետևանքով զոհվել էր 3 երեխա և մեկ ուսուցիչ:

Անցյալ շաբաթ Թուլուզում ևս երկու նման սպանություն էր կատարվել, երբ նույն մոտոցիկլետով տղամարդը սպանել էր երեք դեսանտայինների: Իսկ կիրակի ենթադրաբար նույն մարդը Թուլուզի բնակելի թաղամասերից մեկում սպանել էր 30-ամյա մի զինվորի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում