Նիդերլանդներում նախկին հոգևորականը և ներկայումս սեքսի հարցերով փորձագետը բացել է ինտիմ իրերի խանութ, որը կողմնորոշված է դեպի կրոնական գնորդները: Այս մասին հաղորդում է Radio Netherlands Worldwide-ը:
Խանութի տիրոջ` նախկին պաստոր Մարկ Անգենենտի կարծիքով` սեքս-շոփը կոչված է օգնելու հավատացյալ քրիստոնյաներին հաղթահարելու մեղքի զգացումն ու ամոթը, ինչպես նաև գիտակցելու, որ հավատացյալները չպետք է ամաչեն սեքսի թեմայով խոսելուց:
«Սեքսուալությունը պետք է բաց թեմա լինի քրիստոնեկան համայնքի անդամների համար»,- նկատել է Անգենենտը:
Liefdestuin («Սիրո այգի») խորագրով կայքում այցելուները կարող են ոչ միայն պատվիրել ինտիմ իրեր հատուկ ձևավորված փաթեթավորմամբ, այլև ծանոթանալ դաստիարակիչ գրականության հետ: Ընդ որում` Liefdestuin-ն ամբողջությամբ զուրկ է էրոտիկ ոև պոռնոգրաֆիկ նկարներից և տեքստային նյութերից:
Նա հայտարարել է, որ կայքի որոշ այցելուներ արդեն ձևակերպել են ապրանքների առաքումը հավատացյալների համար: Ընդ որում` նախկին պաստորի նախագիծն արժանացել է նաև քննադատական խոսքերի:
Liefdestuin-ը հավատացյալների համար բացված միակ ինտիմ բնույթի խանութը չէ: Այսպես, օրինակ, Նիդեռլանդներում 2010 թ. բացվել էր սեքս-շոփ մուսուլման զույգերի համար:








































