ԱՄՆ ռազմական փորձագետն այսօր ասել է, որ մեղադրանքներն ամերիկացի զինվորի դեմ, ում կասկածում են աֆղան 16 քաղաքացիներին սպանելու մեջ, կներկայացվեն մեկ շաբաթվա մեջ, և եթե դատալսում լինի, ապա այն կլինի ԱՄՆ-ում:
Associated press-ը հաղորդում է, որ Ռոբերտ Բեյլսը, ում կասկածում են Աֆղանստանում ամերիկյան ռազմաբազայից հեռանալու և Կանդագարի շրջանում 16 քաղաքացիներին սպանելու մեջ, այժմ կալանավորված է Կանզասի ռազմական բանտում:
Փորձագետը, ով խոսել է առանց իր անունը հայտնելու, ասել է, որ ԱՄՆ պաշտոնյաները նաև քննարկում են այն հարցը, թե ինչպես պետք է փոխհատուցել սպանվածների հարազատներին և վիրավորներին:







































