Հյուսիսային Չինաստանում ուժեղ մառախուղի պատճառով այսօր առավոտյան Պեկինի Շոուդու օդանավակայանում հետաձգվել է 199 չվերթ, վատթարացել է տրանսպորտային հաղորդակցությունը շրջանների մեծ մասում:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, մառախուղի պատճառով տասնյակ չվերթներ են հետաձգվել նաև երկրի այլ օդանավակայաններում:
Պեկինի օդերևութաբանական կայանը դեռ գիշերը հայտարարել էր, որ քաղաքում վտանգավորության մակարդակը բարձր է: Ավտոմայրուղիներում և փողոցներում երթևեկությունը դանդաղել է: Բացի այդ, մեծացել է օդի աղտոտվածության մակարդակը՝ մի քանի անգամ գերազանցելով նորման:
Օդերևութաբանների կանխատեսումներով՝ մառախուղը կպահպանվի մինչև կեսօր:







































