Ֆրանսիական ոստիկանությունն այսօր արցունքաբեր գազ է օգտագործել՝ ցրելու համար հանքերում աշխատողների ցույցը, ովքեր, վախենալով կորցնել իրենց աշխատանքները, փորձում էին մտնել Սարկոզիի նախընտրական շտաբի գլխավոր գրասենյակ:
The Washington Post-ը գրում է, որ այսօր տեղի ունեցած ցույցը Ֆրանսիայի
«արդյունաբերական անհանգստությունները բերել էր Փարիզ»:
Անգործությունն ու անկում ապրող տնտեսությունն ապրիլին և մայիսին կայանալիք ընտրությունների քարոզարշավի հիմնական թեմաներն են: Շատ ընտրողների թվում է, որ պահպանողական Սարկոզին չափազանց մտերիմ հարաբերություններ ունի երկրի հարուսների հետ:
Ցուցարարները բողոքել են Սարկոզիի կառավարության դեմ` ասելով, որ այն բավական ջանք չի թափում աշխատատեղերի պահպանման համար:








































