Այսօր Վարդան Օսկանյանը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) պատվիրակության հետ, որը գլխավորում էր Հայաստանի հարցերով գործադիր տնօրեն պարոն Մենո Սնելը: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան։
Զրույցի հիմնական թեմաներն եղել են Հայաստանի տնտեսական մարտահրավերները, զարգացման հեռանկարներն ու կանխատեսումները: Անդրադարձ է կատարվել նաև ներքաղաքական զարգացումներին և առաջիկա խորհրդրանական ընտրություններին:
ԱՄՀ պատվիրակության անդամները հետաքրքրված են նաև տարածաշրջանային խնդիրներով` հատկապես Սիրիայում, Իրանում, Ռուսաստանում տեղի ունեցող դեպքերի զարգացումներով և Հայաստանի քաղաքական և տնտեսական կյանքի վրա դրանց հնարավոր ազդեցությամբ:







































