«Բուրանովսկիե բաբուշկի» հայտնի խումբը սկսել է փորձերը՝ «Եվրատեսիլ 2012» մրցույթում ելույթ ունենալու համար, որը տեղի կունենա Բաքվում՝ մայիսի 22-26-ը:
Նրանք փորձերն անցկացնում են իրենց հարազատ գյուղում, որտեղ, խմբի պրոդյուսեր Քսենիա Ռուբցովայի խոսքերով, նրանց համար «փորձ անելը հեշտ է, լավ ու հարմար»: «Խումբը 10 օր անցկացրել է Մոսկվայում, և բոլոր մասնակիցները շատ են կարոտել իրենց հարազատներին, տնային տնտեսությանը: Իհարկե, փորձեր կլինեն նաև մայրաքաղաքում, սակայն այժմ «Բուրանովսկիե բաբուշկի» խումբը կպարապի տանը»,- ասել է Ռուբցովան։ Այս մասին հաղորդում է Труд-ը:
«Բուրանովսկիե բաբուշկի» ուդմուրտական խումբը «Եվրատեսիլ 2012» երգի միջազգային մրցույթի ժամանակ կներկայացնի Ռուսաստանը: Նախընտրական փուլի եզրափակչի ժամանակ, որը տեղի է ունեցել մարտի 7-ին՝ Մոսկվայում, խումբը ստացել է 38.51 միավոր հեռախոսային և կարճ հաղորդագրությունների քվեարկության, ինչպես նաև՝ պրոֆեսիոնալ ժյուրիի կարծիքի շնորհիվ:







































