Բանգլադեշի մայրաքաղաք Դակայում ընդդիմության կողմնակիցները պատրաստվում են կառավարության դեմ ուղղված ցույց կազմակերպել:
Քաղաքում փակվել են դպրոցներն ու խանութները, փողոցներում շրջում են հազարավոր զինվորներ և ոստիկաններ: Բանգլադեշի Ազգայնական կուսակցությունը պնդում է, որ հարյուրավոր իր ակտիվիստներ ձերբակալվել են դեռ նախքան ցույցի սկսվելը:
Ընդդիմությունը նաև պնդում է, որ կառավարությունը հատուկ դադարեցրել է ավտոբուսների և լաստանավերի ծառայությունները, որպեսզի ցուցարարները չկարողանան հասնել մայրաքաղաք:
Ազգայնականները պահանջում են կառավարության հրաժարականը և նոր ընտրությունների անցկացում,- հաղորդում է BBC:







































