Ինչպես հաղորդում է BBC-ն, Դամասկոսում տեղի է ունենում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Քոֆի Անանի և Սիրիայի նախագահ Բաշար Ասադի միջև բանակցությունների երկրորդ փուլը: Բանակցությունների ընթացքում քննարկվում է Սիրիայում իշխանության և ընդդիմության միջև առկա հակամարտությունների և բռնությունների դադարեցման հարցը:
Շաբաթ օրը նախագահ Ասադը բացառել էր քաղաքական երկխոսության հնարավորությունը, քանի դեռ երկրում, ինչպես նա է ասել, գործում են ահաբեկչական խմբերը:








































