Լիբիայի իշխանությունները որևէ բան չգիտեն իրենց տարածքում Սիրիայի ընդդիմության համար զինյալներ պատրաստող որևէ կենտրոնի մասին: Այս մասին, ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, հայտարարել է Լիբիայի վարչապետ Աբդել Ռահիմ Ալ-Կիբան:
«Ինչ վերաբերում է այդ ուսումնական ճամբարներին, ապա ես տեղյակ չեմ: Եթե որևէ բան գոյություն ունենար առանց մեր (իշխանությունների.- 1in.am) գիտության՝ ես չէի զարմանա»,- ասել է Ալ-Կիբը ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ տված հաամտեղ մամուլի ասուլիսում:
Հիշեցենք. օրերս ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտարարեց, թե Ռուսաստանը տեղեկություններ ունի, որ Լիբիայի տարածքում երկրի իշխանությունների կողմից հովանավորվող Սիրիայի իշխանությունների դեմ գործող կենտրոն կա:









































