Հետազոտողներն առաջին անգամ կարողացել են ստեղծել «Տիտանիկ» նավի ամբողջական քարտեզը և հույս ունեն, որ այն կօգնի բացահայտել, թե իրականում ինչն է եղել պատճառը, որ նավը բախվել է սառցաբեկորին՝ դառնալով լեգենդ:
Associated press-ը հաղորդում է, որ հետազոտողների թիմը քարտեզը ստեղծելու համար օգտագործել է ստորջրյա ավելի քան 100.000 լուսանկարներ: Քարտեզի վրա պատկերված է «Տիտանիկ»–ն իր այն բոլոր մանրամասնություններով, որոնք հնարավոր է եղել պարզել: Հիշեցնենք, որ նավի խորտակման հետևանքով 1500 մարդ էր մահացել:
Նախկինում ևս քարտեզներ ստեղծվել էին, բայց դրանք ամբողջական չեն եղել և խորտակման վայրի ուսումնասիրությունը նման քարտեզով, ինչպես հասկանալի է, արդյունավետ լինել չէր կարող:








































