2012 թ. հունվարին գործազրկության մակարդակը ՀՀ-ում 5.9% է՝ 2011 թ. 6.7%-ի փոխարեն: Ազգային վիճակագրական ծառայության համաձայն՝ հունվարին աշխատողների թիվը կազմել է 1 մլն 94.2 հազար մարդ՝ 2011 թ. հունվարի համեմատ նվազելով 5.6 հազարով: Նվազել է նաև պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը՝ 2011 թ. հունվարի 78.4 հազար մարդուց հասնելով 68.5 հազարի:
2012 թ. հունվարի վերջին աշխատանք է փնտրել 80.3 հազար մարդ, որից 54.3 հազարը կամ 67.6%-ը՝ կին:









































