Friday, 05 06 2026
Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվեց. Հակակոռուպցիոն կոմիտե
Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել
Երևանում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի ու Ավինյանի հանդիպումը
Արմեն Աշոտյանին, Գագիկ Խաչատրյանին և որդուն ձերբակալել են
«Միասին կարող ենք սաղի մաման․․․»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուն ընտրակաշառք է տվել․ ՀԿԿ
Լավրովը հայտնել է, որ Վրաստանի ղեկավարությունը գիտակցում է ԵՄ անդամակցության բացասական հետևանքները
Հախուռն՝ ինչպես գետը ելման
09:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին
Փաստերն ընդդեմ պոպուլիզմի. ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում
Այսօր մեզ փորձում են նախապատրաստել մի պատերազմի, որը անցյալում է
Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ
Սպասվում է կարճատև անձրև
Նոր իրավիճակ Հրվ․ Կովկասում․ ԵՄ-ն և Ադրբեջանը վերակենդանացնում են ռազմավարական գործընկերությունը
Տեղի է ունեցել հեռավար հանդիպում Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
Քաղաքացու ազատ կամարտահայտության վրա ազդող ցանկացած գործողություն պետք է հանդիպի արագ արձագանքի․ Արփինե Սարգսյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
08:30
Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին՝ առաջարկելով դեմ առ դեմ հանդիպում անցկացնել
Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է․ Հայաստանում նշվում է նաև Բնապահպանի օրը
08:10
Նավթի գները նվազել են – 04/06/26
Ռուսաստանը Ադրբեջանին առաջարկում է «պատմական միասնական հայեցակարգ» մշակել․ դա կարող է արվել միայն Հայաստանի պատմա-քաղաքակրթական ինքնության հաշվին
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները

Օբաման խնդրել է ԱՄՆ գործարարներին օգնել չեղյալ համարելու Ջեքսոն Վեննիկի ուղղումը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դիմել է երկրի գործարար շրջանակներին՝ խնդրելով օգնել համոզելու կոնգրեսականներին՝ չեղյալ համարել Ջեքսոն-Վեննիկի ուղղումը և Ռուսաստանին տրամադրել առևտրական գործընկերոջ մշտական կարգավիճակ:

Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, ելույթ ունենալով 100 խոշոր արդյունաբերական և ֆինանսական կորպորացիների ղեկավարների հետ հանդիպմանը՝ Օբաման նշել է, թե իր կարծիքով՝ «ինքն արդեն ցույց է տվել, որ պատրաստ է գնալ աշխարհի ցանկացած կետ՝ ամերիկյան առևտրի համար նոր կետեր բացելու համար»:

«Հենց այդ պատճառով մենք այդքան քրտնաջան աշխատում էինք՝ ապահովելու համար Ռուսաստանի անդամակցությունը Առևտրի համաշխարհային կազմակերպությանը,- ասել է Օբաաման:- Հենց դրա համար ես խնդրել եմ Կոնգրեսին չեղյալ համարել Ջեքսոն-Վեննիկի ուղղումը: Դա անհրաժեշտ է, որպեսզի ամերիկյան բոլոր ընկերությունները կարողանան օգտվել այն առավելությունից, որը տալիս է Ռուսաստանի անդամակցությունը ԱՀԿ-ին: Եվ այդ հարցում մենք (վարչակազմը.- 1in.am) ձեզնից որոշակի օգնություն ենք խնդրում»,- ասել է Օբաման:

Ջեքսոն-Վեննիկի ուղղումն ընդունվել է ԱՄՆ-ում 1974 թ. և նախատեսում է սահմանափակել առևտուրը մի շարք երկրների հետ, որոնք արգելում են իրենց քաղաքացիների մուտքը ԱՄՆ: Դա առաջին հերթին վերաբերում էր ԽՍՀՄ-ին: Սահմանափակումներով մասնավորապես նախատեսվում էր հատուկ հարկ սահմանել ԱՄՆ-ից ներմուծվող ապրանքների վրա:

ԽՍՀՄ փլուզումից հետո ԱՄՆ-ը չեղյալ համարեց այդ ուղղումը մի շարք նախկին խորհրդային հանրապետությունների նկատմամբ, սակայն Ռուսաստանի դեպքում մինչ օրս այն գործում է: ԱՄՆ նախագահն ամեն տարի կասեցնում է այն ռուս-ամերիկյան առևտրական հարաբերություններին չվնասելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում