Հայաստանում տեղակայաված ռուսական ռազմաբազայի հետախույզները տեղափոխվել են Կամխուդ ուսումնական կենտրոն, որտեղ մարզումներ են սկսել ձյունածածկ բարձրլեռնային պայմաններում՝ հատուկ դահուկային սպառազինության կիրառմամբ: Այս մասին հայտնում է Novosti Armenia գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությանը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ մարզումներին մասնակցում է ավելի քան 200 հետախույզ, որոնք առավել արդյունավետ հետախուզություն իրականացնելու համար օգտագործում են տարբեր օպտիկական և օպտիկա-էլեկտրոնային սարքեր՝ պայմանական հակառակորդի օբյեկտները հայտնաբերելու համար: Նախատեսվում է նաև անցկացնել մարտավարական-մասնագիտական զորավարժություններ: Այնուհետև նրանք Փամբակի լեռնային ուսումնական կենտրոնում կանցնեն լեռնային պատրաստականության տասնօրյա դասընթաց:








































