Ինչպես հաղորդում է Грузия-Online լրատվական կայքը, Վրաստանի արդարադատության նախարարությունը բավարարել է «Հանուն արդար Վրաստանի» ընդդիմադիր կուսակցության մի խումբ անդամների պահանջը կուսակցության ղեկավար մարմնում փոփոխություններ կատարելու վերաբերյալ, ինչի արդյունքում նախկին վարչապետ Զուրաբ Նողաիդելին կորցրել է նախագահի պաշտոնը: Ըստ արդարադատության նախարարության ներկայացուցչի, բողոքն արդարացված է եղել, քանի որ Նողաիդելին չի ենթարկվել արտահերթ համագումարի ընդունած որոշումներին: Ըստ կուսակիցների, արտահերթ համագումարը նրան հեռացրել էր ղեկավարի պաշտոնից, սակայն թողել էր ղեկավար մարմնի անդամ, մինչև որ Նողաիդելին կվերադարձներ պարտքը «Դռնեդուռ» ծրագրի համար:
Այս պահին Նողաիդելին մասնավոր այցով գտնվում է ԱՄՆ-ում: Մինչ մեկնելը նա հայտարարել էր, որ սա իշխանության լավ մշակված սցենարի իրականացումն է: Նա նշել է նաև, թե պատկերացում չունի՝ ովքե՞ր են այդ մարդիկ, որ խոսում են կուսակցության անունից և նրա խնդիրների մասին: