Կապույտ լողավարտիքները, որոնցով դերասան Դենիել Քրեյգը հայտնվել է «Կազինո Ռոյալ» (թվով 21-րդ) ֆիլմում, առաջին անգամ կներկայացվեն հանրությանը «բոնդիանայի» 50-ամյակին նվիրված ցուցադրությանը:
Ինչպես հայտնի է դարձել, «Ստեղծելով 007. Բոնդի 50-ամյա ոճը» խորագրով ցուցադրությունը կբացվի լոնդոնյան «Բարբիկան» թանգարանում հուլիսի 6-ին և պետք է ներառի բազմաթիվ գաջեթներ, ավտոմեքենաներ, կոստյումներ ու հայտնի գործակալի զենքերը:
Կայանալիք ցուցադրությանը այցելուներին կներկայանա «անհայտ Բոնդը»,- նկատել է ցուցադրության համադրող, պատմության տեսաբան Բրոնվին Կոսգրեյվը: Նա տեղեկացրել է, որ դրա նախապատրաստական աշխատանքները տևել են 2 տարի: Ցուցանմուշներն ընդգրկում են «Դոկտոր Նոու»-ից (1962 թ.) մինչև նոյեմբերին կայանալիք «Եվ փլուզվում է երկինքը» ժապավենը:
Ներկայումս անգլիական Հեմփշիր դքսությունում արդեն ցուցադրվում են Բոնդի ավտոմեքենաները:
Ցուցադրության այցելուներն առաջին անգամ կտեսնեն հայտնի կուտուրիերների` Յուբեր դե Ժիվանշիից մինչև Թոմ Ֆորդ, աշխատանքները: Այն զգետները, որոնք չեն պահպանվել մինչ մեր օրերը, նկարիչների կողմից կվերականգնվեն:
Ցուցադրությունը կշարունակվի մինչև սեպտեմբերի 5-ը, ապա կշրջի աշխարհի երեք երկրներով:









































