Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ`Բաքվից 170 կիլոմետր դեպի հյուսիս ընկած Ղուբայում տեղական ժամանակով ժամը 12.30-ին ցուցարարներն այրել են Գործադիր իշխանության ընդունելության տունը:
Ցուցարարներն իրենց ձեռքում պահել են Իլհամ Ալիևի նկարները՝ վանկարկելով «Հրաժարական» և «Երախտամոռ»: Ընդհանուր առմամբ, ցույցին մասնակցել է 10,000 մարդ: Նրանք զայրացած են Ղուբայի գործադիր իշխանության ղեկավար Ռաուֆ Հաբիբովի հնչեցրած վիրավորական հայտարարությունից, թե ղուբացիները վաճառել են իրենց շրջանն ու իրենց:
Նրանք պահանջել են Հաբիբովի հրաժարականը և գործադիր իշանությանը շենքը «գնդակոծել» քարերով: Ոստիկանությունը նրանց դեմ գործածել է արցունքաբեր գազ:







































