Գերմանացի Բեատրիս Օսվալդը, ով շներ է բազմացնում 2004 թվականից, այժմ չափազանց հարուստ է շների քանակով: Այս մասին գրում է Daily Mail-ը:
Նրա 2 շները մեկը մյուսի հետևից մեկ շաբաթվա ընթացքում 27 ձագ են ունեցել: Օսվալդի 2-ամյա շունը`Էլֆին, առաջինն էր, որ միանգամից 11 ձագ ունեցավ, որից հետո 3,5 տարեկան Էնի-Բոնին ծնեց 16 ձագ:
Երկու մայրերը պայքարում են, որպեսզի հասցնեն կերակրել բոլորին: Բեատրիսը հույս ունի, որ կգտնվեն կամավորներ և ընկերներ, ովքեր կօգնեն իրեն ձագերին շշով կերակրել:
Նա հոգ կտանի ձագերի մասին մինչև նրանք բավական մեծ կլինեն վաճառելու համար: