Իսրայելական Haaretz թերթի փոխանցմամբ՝ Իսրայելն ԱՄՆ-ին նախապես չի զգուշացնելու, եթե որոշի հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին: Այս մասին հայտնում է ամերիկյան հետախուզությունում ունեցած աղբյուրը:
Վերջինիս խոսքերով՝ Իսրայելի պաշտոնական անձինք հայտարարել են, որ իրենք ԱՄՆ-ին նախապես կիրազեկեն, եթե որոշեն, որ Իրանին հարված հասցնելն անհրաժեշտ է: Սակայն ըստ աղբյուրի՝ այդ ամենն արվել է ԱՄՆ-ի պատասխանատվությունը նվազեցնելու համար, թե նա չկարողացավ կանգնեցնել Իսրայելի պոտենցիալ հարձակումները:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նշվում էր, թե Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պատրաստվում է մեկնել ԱՄՆ, ուր մարտի 5-ին Սպիտակ տանը նրան կհյուրընկալի նախագահ Բարաք Օբաման: Հանդիպման գլխավոր քննարկման առարկան հանդիսանալու է Իրանի միջուկային ծրագրի հարցը:







































