Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Ումա Թուրմանը երեխայի է սպասում իր բոյֆրենդից՝ շվեյցարացի գործարար Արպադ Բուսոնից, որի հետ դերասանուհին ծանոթացել է մի քանի տարի առաջ: 41-ամյա դերասանուհու հղիության մասին լուրը People ամսագրում հաստատել է նրա պաշտոնական ներկայացուցիչը:
Անձամբ դերասանուհին և նրա ընկերը դեռ չեն մեկնաբանել իրենց՝ ծնող դառնալու լուրը:
Ըստ NY Daily News-ի` Թուրմանի և Բուսոնի առաջնեկը կծնվի 2012 թ. ամռանը:
Հիշեցնենք, որ Թուրմանի համար այս երեխան կլինի երրորդը. Դերասանուհին դերասան Իթան Հոուկի հետ ամուսնությունից արդեն ունի երկու երեխա` 13-ամյա Մայա Ռեյը և 10-ամյա Լևոն Ռոան:
Թուրմանն ու Բուսոնը սկսել են հանդիպել 2007 թվից,- տեղեկացնում է lenta.ru-ն:









































