Standard & Poor’s միջազգային վարկանիշային գործակալությունը երկուշաբթի իջեցրել է Հունաստանի երկարաժամկետ սուվերեն վարկանիշը СС-ից SD,- հաղորդում է Reuters-ը:
S&P-ն նշել է, որ նման քայլի է դիմել այն բանից հետո, երբ Աթենքը որոշեց մտցնել այսպես կոչված համատեղ գործողությունների նորմեր բոլոր մասնավոր ներդրողների համար, ինչը նշանակում է, որ եթե ներդրողների երկու երրորդը համաձայնում են Հունաստանի կառավարության կողմից առաջարկվող պետական պարտատոմսերի փոխանակման պայմաններին, ապա մյուսները նույնպես պետք է ընդունեն այդ պայմանները:
Գործակալությունը ենթադրում է, որ Աթենքը նման ձևով փոխում է այն պայմանները, որով պարտք է վերցրել:
Հունաստանի խորհրդարանը և կառավարությունը վերջին մի քանի օրերին ընթացքում հաստատել են բոլոր անհրաժեշտ օրենքները, որոնք պահանջում էին ԵՄ-ը և ԱՄՀ-ն ֆինանսական օգնության դիմաց: Այժմ Աթենքը կարող է ստանալ տասնյակ միլիարդների ֆինանսական օգնությունը:







































