Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2006-2010 թվականներին Իրանում 45 տոկոսով ավելացել է վաղ տարիքում ամուսնությունների քանակը, ինչը հիմնականում վերաբերում է աղջիկներին: Այս մասին հայտարարել է Դեռահասների իրավունքների պաշտպանության ընկերակցության անդամ Ֆարշիդ Եզդանին:
Վերջինիս խոսքերով՝ եթե 2006 թվականին 15 տարեկան աղջիկների շրջանում ամուսնությունների քանակը կազմել է ընդհանուր ամուսնությունների 2.3 տոկոսը, ապա 2010 թվականին այդ ցուցանիշը կազմել է 9.4 տոկոս.
«Յուրաքանչյուր տարի 40,000-ով ավելացել է ամուսնացած դեռահասների քանակը: 2006 թվականին ամուսնացած դեռահասների քանակը կազմել է 950,000, որոնցից 900,000-ը աղջիկներ են, իսկ նրանցից 70,000-ը 10-14 տարեկան են: Իրանում արգելված է 15-ից ցածր տարիքի անձանց ամուսնությունը»:









































