Saturday, 04 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Ինչո՞ւ ՀՔԾ-ն դատարան չի ուղարկում «Վանաձոր» ՔԿՀ-ում մահացած Սլավիկ Ոսկանյանի գործով նյութերը

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Ռուբեն Ներսիսյանի նախագահությամբ այսօր հետաձգեց «Վանաձոր» ՔԿՀ-ում բժշկի կողմից իր մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով մահացած Սլավիկ Ոսկանյանի իրավահաջորդի ներկայացուցիչներ Էդմոն Մարուքյանի և Կ. Թումանյանի կողմից բերված բողոքի քննությունը: Դատարան ոչ միայն չէր եկել ՀՀ Հատուկ քննչական ծառայության քննիչը, դրա հետ մեկտեղ պարզվեց, որ մինչ օրս դատարան չեն ուղարկվել անգամ գործի նյութերը:

Դատական նիստերի քարտուղարը զեկուցեց, որ ՀՔԾ-ից զանգել են և տեղեկացրել, որ քննիչը 3 օր է հիվանդ է, իսկ քանի որ գործի նյութերը գտնվում են նրա չհրկիզվող պահարանի մեջ, դրանք դատարանին կրկին չեն կարողացել ներկայացնել: «Բնականաբար, քանի որ գործի նյութերը չկան, դատարանն առանց դրանց չի կարող ստուգել որոշման օրինականությունը: Սակայն մոտ մեկ ամիս է ՀՔԾ-ից դատարանը պահանջել է գործի նյութերը, և ՀՔԾ-ն դատարանին չի տրամադրում դրանք, դատարանի որոշումն ըստ էության չի կատարում: Եթե քննիչը երեք օր է հիվանդ է, նյութերը մեկ ամիս է ուզել են, 3 օր հիվանդանալն ի՞նչ պատճառաբանություն է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց փաստաբան Էդմոն Մարուքյանը:

Նշենք, որ Հատուկ քննչական ծառայության ներկայացուցիչը ոչ միայն այս, այլ նաև այս գործով նախորդ նիստին չէր ներկայացել: Հիշեցնենք, որ Սլավիկ Ոսկանյանի իրավահաջորդի ներկայացուցիչները պահանջում են վերացնել ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչի կողմից քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը: Գործի էությունն այն է, որ 2010 թ. դեկտեմբերի 30-ին ՀՀ ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ այն առիթով, որ «Վանաձոր» ՔԿՀ-ի կալանավոր Սլավիկ Ոսկանյանը 2010 թ. հոկտեմբերի 18-ին դիմել է նույն ՔԿՀ-ի բուժական մաս և «Վանաձոր» ՔԿՀ-ի բժիշկ Մարզպետ Մինասյանի կողմից ստացել համապատասխան բուժում, սակայն 2010 թ. հոկտեմբերի 24-ին մահացել է:

Սլավիկ Ոսկանյանի գործը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից նախաձեռնված ռազմավարական դատավարություններից մեկն է: Գրասենյակից հիշեցնում են, որ Human Rights Watche-ն իր 2011 թ. զեկույցի «Մահացության դեպքեր կալանավայրերում» բաժնում անդրադարձել է նաև Սլավիկ Ոսկանյանի գործին:

Այսօրվա նիստը հետաձգվեց մինչև մարտի 6-ը, ժամը 16:00, սակայն որևէ վստահություն չկա, որ հաջորդ նիստին գործի նյութերը դատարանում կլինեն:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստը ևս նույն պատճառաբանությամբ էր հետաձգվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում