Wednesday, 24 06 2026
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
Սպասվում են տեղումներ
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
09:50
Տատանումներ՝ ասիական ֆոնդային շուկաներում
09:40
30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համար
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը
09:20
Նավթի գները շարունակում են նվազել
09:10
ԱՄՆ Սենատը ևս քվեարկել է Իրանում պատերազմի դադարեցման օգտին
ՄԻԵԴ-ի վճիռը զայրացրել է Բաքվին․ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿ
ՇՄ նախարարը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային համաժողովին
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է ձորակը, արգելափակվել
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
Սթարմերի հրաժարականը Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը չի փոխի
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը

FIDH-ը պահանջում է սկսել Ստեփան Հովակիմյանի և Վահրամ Քերոբյանի գործով անհիմն ձգձգվող դատաքննությունը

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան և Քաղաքացիական հասարակության ինստիտուտը պահանջում են արդար դատաքննություն և անկախ քննություն իրականացնել Ստեփան Հովակիմյանի և Վահրամ Քերոբյանի գործով:

Վերջիններս գրում են, որ երկու տարի է անցել Ստեփան Հովակիմյանին 2010թ. փետրվարի 6-ին «Մոսկվա» կինոթատրոնում 2010թ. հունվարի 10-ին գողություն կազմակերպելու և իրականացնելու համար մեղադրանք առաջադրելուց հետո:

2010 թ. փետրվարի 6-ին Հովակիմյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: 72 ժամ ձերբակալությունից հետո նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: Մինչ օրս Հովակիմյանը և Քերոբյանը, ում նույնպես հետագայում կալանավորել են, պահվում են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Նրանց դատաքննությունն անհիմն ձգձգվում է:

Վերջիններս տեղեկացնում են, որ մինչ օրս չի իրականացվել անկախ և արդար քննություն: Չնայած երկու տարիների ընթացքում մեղադրանքն այլ ապացույցներով հիմնավորելու փորձերին` Հովակիմյանի դեմ հիմնական ապացույցը մնում է ոստիկանությունում 2010թ. փետրվարի 6-ին ճնշման և հոգեբանական բռնության հետևանքով նրանից ստացված ինքնախոստովանական ցուցմունքը, որը 2010թ. փետրվարի 6-ին ոստիկանները կորզել են ճնշումների և հոգեբանական բռնության միջոցով։

«2010թ. հունվարի 11-ին և 14–ին Հովակիմյանը ներկայացել էր ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղ պահվել է 10 ժամ և, ըստ Հովակիմյանի, ենթարկվել է բռնության, այնուհետև ազատ է արձակվել առանց խոստովանելու:

2010թ. փետրվարի 6–ին Ստեփան Հովակիմյանը կրկին ներկայացել է Երևան քաղաքի վարչություն, որտեղ նրան ենթարկել են խոշտանգումների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի: Մասնավորապես, ենթարկել են ծեծի, փորձել են հանել նրա շորերը և անարգանքի ենթարկել, հանել են կոշիկները, ռետինե մահակներով հարվածել են ոտքերի տակ, հարվածել են գլխին։ Հարվածել են այնքան ժամանակ, մինչև վերջինս համաձայնել է տալ պահանջվող խոստովանությունը։

Հովակիմյանը պնդում է, որ նրան ոստիկանություն են հրավիրել առանց պատշաճ ծանուցման, մինչև տուժողի հայտարարությունը ստանալը և քրեական գործի հարուցումը: Ս. Հովակիմյանին թույլ են տվել տեղեկացնել հարազատներին իր ձերբակալության մասին և պաշտպան հրավիրել միայն նրա ինքնախոստովանական ցուցմունքը ստանալուց հետո:

Հիմնվելով Ս. Հովակիմյանից կորզված ցուցմունքների վրա` Վ. Քերոբյանը կալանավորվել է 2010թ. մարտի 12–ին. Ներկայումս նա կալանավորված է և մեղադրվում է գողություն իրականացնելու համար:

Հատուկ քննչական ծառայություն ներկայացված 2010թ. փետրվարի 6-ին տեղի ունեցած խոշտանգումների վերաբերյալ Հովակիմյանի բողոքին ընթացք չի տրվել: ՀՔԾ որոշել է գործ չհարուցել, հիմնվելով այդ առիթով ոստիկանության ծառայողների տված բացատրությունների վրա և մերժել է հետագա քննություն իրականացնել խոշտանգումների հայտարարության վերաբերյալ:

Այդ որոշումը բողոքարկվել է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում և մերժվել է 2011 թ. օգոստոսի 2-ին: Այնուհետև Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քրեկան դատարան, սակայն դատարանը անփոփոխ է թողել այդ որոշումը: Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկվել է ՀՀ վճռաբեկ դատարան։ Վերջինս որոշում դեռ չի կայացրել բողոքը վարույթ ընդունելու վերաբերյալ»,- նշված է Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի ու Քաղաքացիական հասարակության ինստիտուտի հաղորդագրությունում:
Վերջիններս կոչ են անում ՀՀ իշխանություններին անհապաղ ազատ արձակել Ս. Հովակիմյանին և Վ. Քերոբյանին՝ կալանավորումը փոխարինելով գրավով, ապահովել մեղադրյալի ողջամիտ ժամկետում արդար դատաքննության իրավունքի իրականացումը՝ անթույլատրելի ճանաչելով բռնության և ճնշումների միջոցով ստացված ապացույցները, կատարել խոշտանգումների հայտարարությունների անկախ, արդյունավետ և լիարժեք քննություն` մեղավորներին հայտնաբերելու և արդարադատության առջև կանգնեցնելու նպատակով:

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի ու Քաղաքացիական հասարակության ինստիտուտը կոչ են անում հարգել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոնվենցիայի և Խոշտանգումների և դաժան, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների պահանջները:

Կոնվենցիաները հստակ պարտավորեցնում են Հայաստանին քննություն իրականացնել խոշտանգումների հայտարարությունների վերաբերյալ և արդարադատության առջև կանգնեցնել մեղավորներին, ինչպես նաև դադարեցնել ճնշումների միջոցով ստացված ցուցմունքների հիման վրա կասկածյալներին մեղադրանք առաջադրելու արատավոր պրակտիկան։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում