Փետրվարի 23-ին` ժամը 19.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան Ալավերդի-Վանաձոր ճանապարհի 2-րդ կմ-ին բախվել է ճամփեզրի պատին, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:









































