Wednesday, 24 06 2026
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
Սպասվում են տեղումներ
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
09:50
Տատանումներ՝ ասիական ֆոնդային շուկաներում
09:40
30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համար
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը
09:20
Նավթի գները շարունակում են նվազել
09:10
ԱՄՆ Սենատը ևս քվեարկել է Իրանում պատերազմի դադարեցման օգտին
ՄԻԵԴ-ի վճիռը զայրացրել է Բաքվին․ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿ
ՇՄ նախարարը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային համաժողովին
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է ձորակը, արգելափակվել
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
Սթարմերի հրաժարականը Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը չի փոխի
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ

Ղարաբաղի ընդդիմությունը «դեմ է Մադրիդյան սկզբունքներին»

«Առաջին լրատվական»-ի  զրուցակիցն է ԼՂ ընդդիմադիր «Շարժում 88» կուսակցության նախագահ, Ստեփանակերտի նախկին քաղաքապետ, ԼՂՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանը:

 

– Պարոն Աղաբեկյան, վերջերս դարձյալ լուրեր են շրջանառվում, որ Ձեր ղեկավարած «Շարժում 88» կուսակցությունը Լեռնային Ղարաբաղում ընդդիմություն է ձևավորվում: Դուք վերջերս մասնավորապես նշել էիք. «Ականջալուր լինելով հանրության բազում շերտերի բողոքներին, դժգոհություններին` որոշել ենք քաղաքականություն գալով՝ փորձել համախմբել մեզ նման մտածողներին»: Մասնավորապես ի՞նչ դժգոհությունների մասին է խոսքը, ԼՂՀ հասարակությունը իշխանությունների վարած քաղաքականությունից ո՞ր ոլորտներում է դժգոհ:

 – Հասարակության մեջ դժգոհությունները բոլոր ոլորտներին են առնչվում: Քաղաքապետի վերջին ընտրությունների ընթացքում ես ավելի հնարավորություն ունեցա ժողովրդի հետ մոտիկից շփվել, և դա նկատելի էր բոլոր ոլորտների առնչությամբ` տնտեսական հարցերից մինչև սոցիալական, ժողովրդագրական ցուցանիշներ, քաղաքացիական հասարակության ձևավորում, ժողովրդավարական գործընթացներ և այլն: Մենք նախատեսում ենք կուսակցության կայքէջ ստեղծել, էլեկտրոնային լրատվամիջոց հիմնել առաջիկայում և ներկայացնել իրավիճակը:

– Այսինքն` վերջին տարիները բացը լրացնելո՞ւ եք, ԼՂՀ-ում վերջապես ընդդիմադիր մամու՞լ կգործի:

– Այո՛, անպայման:

– Պարոն Աղաբեկյան, իսկ ինչո՞վ էր պայմանավորված այն հանգամանքը, որ մինչ այժմ Լեռնային Ղարաբաղում ընդդիմություն չկար, դժգոհություններ չկային, ընդդիմադիր մամուլ չկար, մանավանդ, որ ասում եք, որ արցախցիների դժգոհությունը հիմա բոլոր ճյուղերին է առնչվում: Ի՞նչն է պատճառը, որ հիմա են ընդդիմադիր տրամադրությունները դրսևորվում կամ սկսում դրսևորվել, և նոր է ընդդիմություն ձևավորվում:

– Ճիշտ չի լինի՝ ասել, որ հիմա է ստեղծվում, ժամանակին կուսակցությունը ստեղծել ենք, բայց հիմնականում իմ հիվանդության պատճառով ես նախընտրում էի քաղաքական գործընթացներից զերծ մնալ: Իսկ թե ինչու հիմա` պատճառն այն է, որ խնդիրները ավելի խորքային են, հասարակության մեծամասնության մեջ է դժգոհությունը:

– Իսկ Ղարաբաղի ժողովրդի դժգոհությունը միայն ներքաղաքակա՞ն, սոցիալակա՞ն, տնտեսակա՞ն ոլորտներին է վերաբերվում, թե՞ օրինակ, նաև` արտաքին հարաբերություններին, մասնավորպես` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:

– Իհարկե, բոլոր ոլորտներին էլ առնչվում են հասարակական դժգոհությունները:

– Պարոն Աղաբեկյան, այնուամենայնիվ, համոզմունք կա, որ Լեռնային Ղարաբաղում մշտապես նախագահ է դառնում այն գործիչը, որը Հայաստանի իշխանության վստահությունն է վայելում: Դուք հնարավորություն տեսնու՞մ եք, որ Լեռնային Ղարաբաղում այնպիսի իրավիճակ հասունանա, որ արցախցիներն իրենց համակրած գործչին ընտրեն նախագահ: Վերջերս օրինակ նաև Ձեր անունն է շոշափվում որպես ԼՂՀ նախագահի հավանական թեկնածու:

– Իմ մասով, իհարկե, շնորհակալ եմ, որ նման կարծիք ունեք, բայց ես հիմա չեմ կարծում, որ դա ռեալ տարբերակ է: Իսկ այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների ձևավորումը Հայաստանի ղեկավարության աջակցությամբ է ձևավորվում, վկայում է այն մասին, որ մեր` որպես ինքնուրույն սուբյեկտի դերն է նվազել, դա արտահայտվում է ամենուր՝ ԼՂ կարգավորման բանակցություններից սկսած՝ մինչև մնացած այլ ոլորտներ: Իհարկե, լավ կլինի, որ մենք մեր անկախությունը բոլոր ոլորտներում ունենանք:

– Իսկ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ինչպե՞ս եք գնահատում, մասնավորապես ընդունելի՞ են Ձեզ համար Մադրիդյան սկզբունքները, որոնցից վեցը հրապարակվել են:

– Միանշանակ դեմ եմ Մադրիդյան սկզբունքներին ու Մադրիդյան սկզբունքների բոլոր տարատեսակներին և դրույթներին` տարածքների վերադարձ, տարածքների փոխանակում և այլն… Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչում, ճանաչումից հետո՝ սահմանների հարց. ով կճանաչի` նրա հետ էլ կքննարկենք:

– Կարելի՞ է ենթադրել, որ Դուք արդեն ընդգծված կերպով հանդես կգաք ընդդեմ Մադրիդյան սկզբունքների:

– Այո՛, անպայման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում