Թուրքական Haber Türk թերթի փոխանցմամբ՝ Իսրայելը միակողմանիորեն իր երկու ընկերություններից հետ է վերցրել Թուրքիային զենք վաճառելու արտոնագիրը: Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը իսրայելական İAİ և Elbit ընկերությունների համար չեղյալ է հայտարարել Թուրքիայի ռազմաօդային ուժերի համար հետախուզական համակարգեր արտահանելու արտոնագիրը:
Այդ ընկերությունները Թուրքիայի ռազմաօդային ուժերում առկա F-4 տիպի մարտական ինքնաթիռների համար արտադրում էին դիտարկման համակարգեր: 2008 թվականին իսրայելական կողմի հետ կնքվել է 165 միլիոն դոլարանոց պայմանագիր, իսկ գումարի մի մասը փոխանցվել է 2009 թվականին: 2011 թվականին իսրայելական կողմը պետք է հանձներ այդ համակարգերը, սակայն հետագայում կողմերը համաձայնության եկան դա հետաձգել մինչև 2012 թվականի ապրիլ:
Թուրքական կողմը սպառնում է մինչև ապրիլ այդ համակարգերը չստանալու դեպքում դիմել Միջազգային դատարան:









































