Դերասան և պրոդյուսեր Մայքլ Դուգլասը կմասնակցի փետրվարի 26-ին Լոս Անջելեսում կայանալիք «Օսկարի» շնորհման հանդիսավոր արարողությանը: Այս մասին նշված է The Wrap կայքէջում:
Միջոցառմանը Դուգլասի մասնակցության մասին պատմել են արարողության պրոդյոսերներ Բրչայան Գրեյզերն ու Դոն Միշերը: Բայց թե հատկապես որ անվանակարգում դերասանը մրցանակ կշնորհի՝ առայժմ հայտնի չէ:
Անձամբ Դուգլասը երկու անգամ արժանացել է Ամերիայի կինոակադեմիայի պատվավոր մրցանակին` 1976 թ.՝ որպես Միլոշ Ֆորմանի «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմի պրոդյուսեր, իսկ 1988 թ.` Օլիվեր Սթոունի «Ուոլ Սթրիթ» ֆիլմում խաղացած դերի համար:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Օսկարի» արարողությանը առանձին անվանակարգերում մրցանակներ կշնորհեն Հոլլի Բերին, Անջելինա Ջոլին, Թոմ Կրուզը, Բրեդլի Կուպերը, Էմմա Սթոունը, Պենելոպե Կրուզը, Քեմերոն Դիասը ու Թոմ Հենքսը:
Արարողությունը, արդեն 8-րդ անգամ, կվարի դերասան Բիլլի Կրիստալը:







































