Friday, 05 06 2026
Հայաստանը բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ-ում իր բոլոր պարտավորությունները. Օվերչուկ
Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվեց. Հակակոռուպցիոն կոմիտե
Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել
Երևանում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի ու Ավինյանի հանդիպումը
Արմեն Աշոտյանին, Գագիկ Խաչատրյանին և որդուն ձերբակալել են
«Միասին կարող ենք սաղի մաման․․․»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուն ընտրակաշառք է տվել․ ՀԿԿ
Լավրովը հայտնել է, որ Վրաստանի ղեկավարությունը գիտակցում է ԵՄ անդամակցության բացասական հետևանքները
Հախուռն՝ ինչպես գետը ելման
09:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին
Փաստերն ընդդեմ պոպուլիզմի. ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում
Այսօր մեզ փորձում են նախապատրաստել մի պատերազմի, որը անցյալում է
Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ
Սպասվում է կարճատև անձրև
Նոր իրավիճակ Հրվ․ Կովկասում․ ԵՄ-ն և Ադրբեջանը վերակենդանացնում են ռազմավարական գործընկերությունը
Տեղի է ունեցել հեռավար հանդիպում Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
Քաղաքացու ազատ կամարտահայտության վրա ազդող ցանկացած գործողություն պետք է հանդիպի արագ արձագանքի․ Արփինե Սարգսյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
08:30
Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին՝ առաջարկելով դեմ առ դեմ հանդիպում անցկացնել
Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է․ Հայաստանում նշվում է նաև Բնապահպանի օրը
08:10
Նավթի գները նվազել են – 04/06/26
Ռուսաստանը Ադրբեջանին առաջարկում է «պատմական միասնական հայեցակարգ» մշակել․ դա կարող է արվել միայն Հայաստանի պատմա-քաղաքակրթական ինքնության հաշվին
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել

1904թ. այս օրը ծնվեց անվանի ֆիզիկոս, ԽՍՀՄ ակադեմիկոս Աբրահամ Ալիխանովը. (պատմություն)

1904թ. այս օրը Թիֆլիսում ծնվեց անվանի ֆիզիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1937թ.), ԽՍՀՄ ԳԱ (1943թ.), ՀՊՍՀ ԳԱ ակադեմիկոս (194 թ.), ԽՍՀՄ պետական մրցանակների դափնեկիր (1941թ., 1948թ., 1953թ.) Աբրահամ Ալիխանովը՝ Արտեմ Ալիխանյանի եղբայրը:
Ծնվել է Թիֆլիսում, ավարտել Լենինգրադի պոլիտեխնիկական ինստիտուտը (1929թ.), 1929-1941թթ. աշխատել է ԽՍՀՄ ԳԱ ֆիզիկատեխնիկական ինստիտուտում, զբաղվել ռենտգենակառուցվածքային վերլուծության և ռենտգենյան ճառագայթների ֆիզիկայով։ 1934-ից ուսումնասիրել է ռադիոակտիվությունը և ռադիոակտիվ ճառագայթումը, Արտեմ Ալիխանյանի և Մ. Կոզադաևի հետ հայտնաբերել և ուսումնասիրել է գրգռված միջուկներից էլեկտրոն-պոզիտրոն զույգերի առաքման երևույթը։

1935թ. Ա. Ալիխանյանի հետ սահմանել է b սպեկտրների կախումը տարրի ատոմական կարգաթվից և ճշգրտել Ռեզերֆորդի ստացած որոշ արդյունքներ։ 1936-ին Ալիխանյանի և Լ. Արցիմովիչի հետ փորձով հիմնավորել է իմպուլսի պահպանման օրենքը էլեկտրոն-պոզիտրոն զույգերի անիհլացման ժամանակ։
1940թ. Ալիխանովը կազմակերպել է Էլբրուսի տիեզերական ճառագայթների հետազոտման առաջին արշավախումբը և ապացուցել էլեկտրոնների ու ֆոտոնների` մասնիկների հեղեղներ առաջացնելու նույնությունը։

1943-ին Ալիխանյանի հետ ստեղծած Արագածի տիեզերական հետազոտման կայանում (3200 մ բարձրության վրա) զբաղվել է տիեզերական ճառագայթների ուսումնասիրությամբ, որոնց արդյունքները խթանեցին տարրական գիզիկայի զարգացումը։ 1949-ին աշխատակիցների հետ ստեղծել է ծանր ջրային դանդաղեցուցիչով ԽՍՀՄ-ում առաջին միջուկային ռեակտորը։

Ալիխանովը միջուկային ֆիզիկայի խորհրդային դպրոցի և ԽՍՀՄ-ում տարրական մասնիկների արագացուցիչների ստեղծողներից է։ 1961թ. նրա նախաձեռնությամբ և ղեկավարությամբ սկսվել է Մոսկվայի` 7 ԳԷՎ էներգիայով պրոտոնների կոշտ կիզակետմամբ արագացուցիչի կառուցումը, նախագծվել նաև 70 ԳԷՎ էներգի:այով պրոտոնային արագացուցիչը:
Մահացել է 1970թ. դեկտեմբերի 8-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում