Փետրվարի 17-ին Վանաձորի մի բնակչուհի ներկայացել է ոստիկանության Ստեփանավանի բաժին և հաղորդում տվել, որ 2006թ. նոյեմբերից մինչև ս.թ. փետրվարի 14-ն ընկած ժամանակահատվածում Վարդաբլուր գյուղում գտնվող, իրեն պատկանող տան բակում կառուցված ջերմոցից ապամոնտաժել և գողացել են մետաղյա կոնստրուկցիաներ` պատճառելով 400.000 դրամի նյութական վնաս:
Փետրվարի 17-ին` ժամը 19.00-ին, ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել 1967թ. ծնված Կարո Շ-ին:
Պարզվել է, որ նա գողությունը կատարել է 2006թ. դեկտեմբերին:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հաղորդում են, որ կատարվում է հետաքննություն:









































