Ֆրանկֆուրտի օդանավակայանում արդեն երկրոդ օրն է՝ շարունակվում է օդանավակայնաի աշխատակիցների գործադուլը, որի պատճառով ավիաընկերությունները հետաձգել են ավելի քան 280 չվերթ:
Ինչպես հաղորդում է Bloomberg գործակալությունը, օդանավակայանի սեփականատեր Fraport ընկերությունը, այնուամենայնիվ, գործադուլի պայմաններում, փորձում է ապահովել չվերթների մի մասը:
Օդանավակայանի աշխատակիցները պահանջում են մի քանի անգամ ավելացնել աշխատակիցների թիվը: Երեկ ընկերության ղեկավարությունը մերժել է այդ պահանջը: Աշխատակիցները նշում են, որ իրենց աշխատավարձը հաշվարկելիս հաշվի չեն առնվում օդանավակայանում չորրորդ թռիչքուղին բացելուց հետո առաջացած լրացուցիչ դժվարությունները:
Արհմիության ներկայացուցիչ Մարկուս Զիբերը հայտարարել է, որ գործադուլը կշարունակվի, քան դեռ ցուցարարներն «ընդունելի համաձայնություն» ձեռք չեն բերել օդանավակայանի ղեկավարության հետ:







































