Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայից Հյուսիսային Իրաք հեռացած Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալներն իրենց գործունեությունը ծավալելու համար ազատ դաշտ են գտել հարևան Սիրիայում:
PKK-ի զինյալները անցակետեր են հիմնել Թուրքիայից դեպի Սիրիայի Աֆրին շրջան տանող ճանապարհին և վերահսկում են երթևեկությունը: Թուրքական թերթն ընդգծում է, որ PKK-ն այդ քայլին է գնացել Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի հետ համապատասխան պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո:
Հիշեցնենք, որ հունվարի կեսերին թուրքական Sabah թերթը գրել էր, որ 2000 PKK-ականներ Ասադին օգնելու համար մեկնել են Սիրիա։







































