Վրացական «Ռեզոնանսի» թերթի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին ներքին գործերի և պաշտպանության նախարար Իրակլի Օքրուաշվիլին, որը բնակվում է Փարիզում, պատրաստվում է դատական հայց ներկայացնել ընդդիմադիր առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի դեմ:
Հայցի պատճառը «արժանապատվությունն ու պատիվը նսեմացնող և չհաստատված լուրերի տարածումն է»: Քանի որ Իվանիշվիլին ներկայիս դրությամբ հանդիսանում է Ֆրանսիայի քաղաքացի, Օքրուաշվիլին դատական հայցը կներկայացնի ոչ թե վրացական, այլ՝ ֆրանսիական դատարան:
Ավելի վաղ Իվանիշվիլին հայտարարել էր, որ Օքրուաշվիլին այսօր էլ համագործակցում է վրացական իշխանությունների հետ՝ հանդիսանալով նրանց թիմի անդամ: Իվանիշվիլիի փաստաբանները դեռևս չեն մեկնաբանել այս ամենը:







































