Friday, 05 06 2026
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանն անցնում է ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի փորձությունը. Լավրով
Անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն ինչքան ձայն կստանա, ժողովուրդն է լինելու հաղթողը․ Փաշինյան
Հայաստանը բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ-ում իր բոլոր պարտավորությունները. Օվերչուկ
Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվեց. Հակակոռուպցիոն կոմիտե
Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել
Երևանում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի ու Ավինյանի հանդիպումը
Արմեն Աշոտյանին, Գագիկ Խաչատրյանին և որդուն ձերբակալել են
«Միասին կարող ենք սաղի մաման․․․»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուն ընտրակաշառք է տվել․ ՀԿԿ
Լավրովը հայտնել է, որ Վրաստանի ղեկավարությունը գիտակցում է ԵՄ անդամակցության բացասական հետևանքները
Հախուռն՝ ինչպես գետը ելման
09:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին
Փաստերն ընդդեմ պոպուլիզմի. ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում
Այսօր մեզ փորձում են նախապատրաստել մի պատերազմի, որը անցյալում է
Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ
Սպասվում է կարճատև անձրև
Նոր իրավիճակ Հրվ․ Կովկասում․ ԵՄ-ն և Ադրբեջանը վերակենդանացնում են ռազմավարական գործընկերությունը
Տեղի է ունեցել հեռավար հանդիպում Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
Քաղաքացու ազատ կամարտահայտության վրա ազդող ցանկացած գործողություն պետք է հանդիպի արագ արձագանքի․ Արփինե Սարգսյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
08:30
Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին՝ առաջարկելով դեմ առ դեմ հանդիպում անցկացնել
Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է․ Հայաստանում նշվում է նաև Բնապահպանի օրը
08:10
Նավթի գները նվազել են – 04/06/26
Ռուսաստանը Ադրբեջանին առաջարկում է «պատմական միասնական հայեցակարգ» մշակել․ դա կարող է արվել միայն Հայաստանի պատմա-քաղաքակրթական ինքնության հաշվին
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները

Վաղը տեղի կունենա «Վանաձոր» ՔԿՀ-ում մահացած Սլավիկ Ոսկանյանի գործով դատական նիստը

2012թ. փետրվարի 17-ին` ժամը 15:15-ին, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր՝ Ռ. Ներսիսյան, թիվ 2 նիստերի դահլիճ) նշանակված է «Վանաձոր» ՔԿՀ-ում բժշկի կողմից իր մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով մահացած Սլավիկ Ոսկանյանի իրավահաջորդի ներկայացուցիչներ Է. Մարուքյանի և Կ. Թումանյանի կողմից բերված բողոքի քննությունը:

Ինչպես «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հաղորդագրությունից, իրավահաջորդի ներկայացուցիչները պահանջում են վերացնել ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչի կողմից քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը:

Գործի էությունը կայանում է նրանում, որ 2010թ. դեկտեմբերի 30-ին ՀՀ ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ այն առիթով, որ «Վանաձոր» ՔԿՀ-ի կալանավոր Սլավիկ Ոսկանյանը 2010թ. հոկտեմբերի 18-ին դիմել է նույն ՔԿՀ-ի բուժական մաս և «Վանաձոր» ՔԿՀ-ի բժիշկ Մարզպետ Մինասյանի կողմից ստացել համապատասխան բուժում, սակայն 2010 թ. հոկտեմբերի 24-ին մահացել է:

Քրեական գործի նախաքննության ընթածքում պարզվել է, որ բուժվող հիվանդ Սլավիկ Ոսկանյանը մահացել է 2010թ. հոկտեմբերի 24-ին «Վանաձոր» ՔԿՀ-ի բժիշկ Մարզպետ Մինասյանի կողմից իր մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով:

2011թ. օգոստոսի 30-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Գ. Պետրոսյանը որոշում է կայացրել քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին:

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի որոշումը տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները ստացել են 2011թ. նոյեմբերի 12-ին, որից հետո որոշումը բողոքարկվել է ՀՀ գլխավոր դատախազին:

2011թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ գլխավոր դատախազության կողմից ստացվել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի բողոքը մերժելու մասին որոշում:

Human Rights Watche-ը իր 2011թ. զեկույցի «Մահացության դեպքեր կալանավայրերում» բաժնում անդրադարձել է նաև Սլավիկ Ոսկանյանի գործին, որտեղ մասնավորապես նշվում է. «Կալանավայրերում չբացահայտված հանգամանքներում մահացության դեպքերը նույնպես բացասաբար են ազդում մարդու իրավունքների հայաստանյան ցուցանիշների վրա:

2010 թ. հոկտեմբերին Վանաձորում նախնական կալանքից երկու շաբաթ անց մահացավ ոստիկանության սպայի մոր սպանության մեջ մեղադրվող Սլավիկ Ոսկանյանը: Նրա ընտանիքի պնդմամբ` Ոսկանյանը մահացել է փտախտից (գանգրենա), որի պատճառ է դարձել կալանքի ընթացքում ստացված վերքի վարակումը և դրա ոչ պատշաճ բուժումը: Հարուցված քրեական գործը կարճվեց` եզրակացնելով, որ բանտային բժշկի անփութությունը պատճառ չի հանդիսացել Ոսկանյանի մահվան համար: Քննությունը երբեք չի անդրադարձել այն հարցին, թե ինչ հանգամանքներում է Ոսկանյանը ստացել նշված վերքերը, որոնք հանգեցրել են նրա մահվանը»:

Սլավիկ Ոսկանյանի գործը հանդիսանում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից նախաձեռնված ռազմավարական դատավարություններից մեկը:
Նախորդ դատական նիստը հետաձգվել էր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում