Արատավոր երևույթ է, երբ մի պատգամավորը քվեարկում է ուրիշների փոխարեն: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը` անդրադառնալով ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանի` օրեր առաջ կատարած այդօրինակ արարքին (խորհրդարանականի այդ քայլը ֆիքսել էին բազմաթիվ լրատվամիջոցների ներկայացուցիչներ):
«Ես չեմ ուզում որևէ մեկին արդարացնել, ուղղակի պետք է կարողանանք վեր կանգնել նման երևույթներից»,- ասաց Սահակյանը:
Ասուլիսի մյուս բանախոս, «Ժառանգության» պատգամավոր Լարիսա Ալավերդյանը, անդրադառնալով մամուլի համապատասխան հրապարակումներին, նշեց, որ ցուցակների հարցն իրենց կուսակցությունում դեռևս չի քննարկվել, ինչպես նաև իրականությունից հեռու են այն տեղեկությունները, թե Զարուհի Փոստանջյանը այդ ցուցակում չի լինելու:








































