«ՀԺ»-ն գրում է, որ վերջին երեք տարիներին 6 անգամ աճել է օտարերկրյա մեծահարուստների թիվը, որոնք Մեծ Բրիտանիայում կատարած առնվազն մեկ միլիոն ֆունտ ստեռլինգ ներդրումների դիմաց մշտական կացության վիզաներ ու քաղաքացիություն են ստացել:
«Բրիտանական «The Telegraph»-ի փոխանցմամբ` 2008 թվականից 320 միլիոնատեր է ժամանել Մեծ Բրիտանիա: Նշված թվով մեծահարուստների մոտ 30 տոկոսը, ըստ պարբերականի, կազմում են Հայաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի և Ղազախստանի քաղաքացիներ:
Առնվազն մեկ միլիոն ֆունտ ստեռլինգ ներդրում կատարած անձինք 5 տարի այդ երկրում բնակվելու իրավունք են ստանում, իսկ 2 տարի անց էլ` քաղաքացիություն: Իսկ 10 միլիոն ֆունտ ստեռլինգի ներդրում կատարածները քաղաքացիություն են ստանում երկու տարի անց»:








































