Ռուսաստանը և Ուկրաինան այսօր դիմել են նախազգուշական միջոցների՝ պաշտպանելու համար անտուն մարդկանց, որոնցից շատերը սարսափելի ցրտի պատճառով պարզապես սառչում և մահանում են փողոցներում:
Associated Press-ը գրում է, որ քանի որ մահացությունների թիվն այսօր արդեն հասել է 169-ի, Ռուսաստանի առողջապահության նախարարությունը որոշել է անտուն մարդկանց համար ողջ երկրով մեկ կերակրվելու և բժշկական օգնություն ստանալու հարմարություններ ստեղծել:
Ռուսաստանը պաշտոնապես չի հայտնել ցրտահարությունից մահացությունների թիվը, բայց առողջապահության նախարարի տեակալ Մաքսիմ Տոպիլինը, ITAR-Tass լրատվական գործակալության հաղորդմամբ, ասել է, որ հունվար ամսվա ընթացքում ցրտի պատճառով երկրում 64 մարդ է մահացել:
Ուկրաինայում առողջապահության ոլորտի պաշտոնյաները հիվանդանոցներին հանձնարարել են անտուն մարդկանց անվճար բժշկական օգնություն տրամադրել:








































