Վրաց ուղղափառ եկեղեցին ուսումնասիրում է անձը հաստատող նոր էլեկտրոնային փաստաթղթերի հարցը, սակայն որոշ հոգևորականներ արտահայտել են այն կարծիքը, թե դրանք իբր պարունակում են «վտանգավոր չիպ» և 666 թիվը։ Ըստ Новости Грузия-ի` այս մասին հայտարարել է պատրիարքարանի մամուլի ծառայության ներկայացուցիչ Մարիամ Գագուան:
Մասնավորապես` Ռուիս-Ուրբնիի թեմի միտրոպոլիտ Իովը հունվարի վերջին եկեղեցական արարողության ժամանակ, դիմելով իր հոտին, ասել էր, որ «Սուրբ սինոդի համապատասխան հանձնաժողովը քննարկել է նոր վկայականների հարցը, և, չնայած հոգևորականների շրջանում առկա տարաձայնություններին, որոշել է դիմել կառավարությանը` առանց չիպի ու 666 թվի այլընտրանքային փաստաթղթեր պատրաստելու խնդրանքով»:
Այդ հայտարարությունն անմիջապես քննարկման թեմա է դարձել տեղական ԶԼՄ-ներում ու սոցիալական ցանցերում:









































