Հունվարի 31-ին` ժամը 17.30-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզում` Ալագյազ-Վարդաբլուր ավտոճանապարհի 3-րդ կմ-ին, ձնաբքի մեջ են հայտնվել մոտ 30 ավտոմեքենա:
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի մաս են դուրս բերել 7 ավտոմեքենա:
Մյուս ավտոմեքենաները շարունակել են իրենց ընթացքը:









































