Հունվարի 28-ին` ժամը 14.00-ին, «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Արմավիր-Գյումրի ճանապարհի 78-րդ կմ-ին շրջվել է:
Պատահարի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ կատարվում է քննություն:







































