Spice Girls խումբը ևս մեկ անգամ կփայլի երաժշտական ասպարեզում, թեև գուցե շատ կարճաժամկետ: Belfast Telegraph-ը հայտնել էր, որ 90-ականների խումբը կվերամիավորվի՝ ներկայանալու համար Անգլիայի ամենաշքեղ միջոցառումներից մեկին, սակայն դրանք Օլիմպիական խաղերը չեն:
Մելանի Բրաունը, ով հայտնի է նաև որպես Scary Spice, ավստրալիական հեռուստաշոուի ժամանակ ասել է, որ դա ամենայն հավանականությամբ Թագուհու Ադամանդե հոբելյանն է: Բայց նա այլևս փակագծերը չի բացել` ասելով, որ դա դեռևս խիստ գաղտնիք է:
Ադամանդե հոբելյանը տեղի կունենա այս տարվա հունիսի 4-ին: