Ռուսաստանն իրավունք ունի զենք ուղարկել Սիրիա: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:
«Ես չեմ հասկանում, թե մենք ինչու պետք է դրա համար արդարանանք: Ամեն անգամ գունատվենք, կարմրենք: ….Մենք իրավունք ունենք այդպես վարվելու»,- հայտարարել է փոխնախարարը:
Հիշեցնենք, որ Արևմուտքը քննադատել էր ՌԴ-ին` Սիրիայի հետ ստորագրած պայմանագրի պատճառով: Ըստ պայմանագրի՝ Ռուսաստանը Սիրիա կուղարկի 36 ուսումնառազմական ЯК-130 ինքնաթիռներ։






































