ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենը կարծում է, որ ՆԱՏՕ-ն կատարել է իր առաքելությունը Լիբիայում՝ համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատի:
«Մենք չենք պատրաստվում վերադառնալ Լիբիա: Մենք վերջացրել ենք լիբիական օպերացիան անցյալ տարվա հոկտեմբերի 31-ին»,– հայտարարել է Ռասմուսենը Բրյուսելում:
Քարտուղարին հարց են տվել Բանի Վալիդում տեղի ունեցող իրադարձություններից: Ինչպես տեղեկացրել էինք, քաղաքը գրավել էին Քադաֆիի կողմնակիցները: ՆԱՏՕ-ի պետքարտուղարը հիշեցրել է, որ միջազգային կոալիցիայի խնդիրն էր զինված գործողություններից պաշտպանել երկրի խաղաղ բնակչությանը: