Ոստիկանության անձնագրային բոլոր բաժանմունքներում հրահանգ է իջեցվել՝ ուսումնասիրել 18 տարին լրացած ՀՀ բոլոր քաղաքացիների ցուցակները և ստուգումներ անցկացնել դրանցում տեղ գտած մարդկանց գտնվելու վայրի վերաբերյալ: Ցուցակներից դուրս են մնում մահացած և Հայաստանից մեկնած անձանց անունները: Այս մասին հայտնում են «Առաջին լրատվական»-ի իրազեկ աղբյուրները:
Ըստ այդմ՝ հանձնարարականը կապ ունի առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ:







































