Հունվարի 16-ին և 17-ին դիտորդական առաքելությամբ Հայաստանում գտնվող ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտը վաղը առավոտյան Երևանի «Մարիոթ» հյուրանոցում կհանդիպի մարտի 1-ի զոհերի հարազատներին:
Այնուհետև համազեկուցողը հանդիպելու է ՀՀ գլխավոր դատախազին: Ջոն Պրեսկոտը զոհերի հարազատների հնարավոր բողոքները լսելուց հետո դրանք կփոխանցի նաև դատախազին:









































