Ռուսաստանը հույս ունի, որ տիեզերական հետազոտական հրթիռը, որը ձախողել էր իր առաքելությունը, կընկնի Հնդկական օվկիանոս` մարդկանց բնակեցված տարածքներից հեռու, բայց դրա դեռևս ոչ մի երաշխիք չկա:
Roscosmos տիեզերական գործակալությունն այսօր հայտնել է, որ, ամենայն հավանականությամբ, Phobos-Ground-ը կընկնի երկրի վրա կիրակի օրը: Associated Press-ը հաղորդում է, որ այդ ժամանակ հրթիռը կլինի օվիանոսից 1700 կիլոմետր բարձրության վրա: Գործակալությունն ավելացրել է, որ մանրամասներն ավելի հստակ կլինեն, երբ հետազոտական հրթիռն առավել մոտ գտնվի երկրին:
Հիշեցնենք, որ 170 միլիոն դոլար արժողությամբ հետազոտական հրթիռը պետք է ուսումնասիրեր Մարսի երկու արբանյակներից մեկը` Phobos-ը, բայց առաքելությունը ձախողվել է, քանի որ հրթիռը մնացել է Երկիր մոլորակի ուղեծրում և չի կարողցաել շարժվել: Ռուսաստանի և Եվրոպական տիեզերական գործակալության գիտնականները փորձել էին այնպես անել, որ հրթիռը կրկին ուղղվի դեպի իր նպատակակետը, սակայն չէին կարողացել:








































