«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին, սակայն թե ինչ ձևաչափով` դեռևս չի հստակեցրել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս մասին հայտարարեց կուսակցության ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը:
«Մեր մասնակցության ձևաչափը կպարզվի ավելի ուշ: Ցուցակը և մասնակցության ձևը պետք է որոշի կուսակցության համագումարը: Միաժամանակ` ցուցակ կազմելու խնդիր մեր առջև դեռ չենք դնում, էականն այն է, որ մենք թիմ ունենք: Թե այդ թիմից ով կներկայացնի կուսակցության գաղափարախոսությունը` այնքան էլ կարևոր չէ»,- ասաց նա:
Ամփոփելով` Ալեքսանդր Արզումանյանը նշեց, որ գարնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններին «Ազատ դեմոկրատներ» կուսակցության որոշ ներկայացուցիչներ, հնարավոր է, առաջադրվեն մեծամասնական ընտրակարգով:








































