Հունվարի 11-ի ժամը 08.30-ի դրությամբ, հանրապետության տարածքում բոլոր միջպետական , հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները երթևեկելի են: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում է Տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը:
Ուշադրություն. Սելիմի լեռնանցքում առկա է մերկասառույց:
Տրանսպորտի և կապի նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով:








































