Վանեսսա Պարադին ու Ջոնի Դեպն այլևս միասին չեն ապրում: Բաժանության պատճառը Ջոնի Դեպի անընդմեջ շրջագայություններն են:
Դեպը դիմել է իրավաբանին՝ իր ամուսնալուծությունը կազմակերպելու համար: Նշենք, որ նրանք արդեն 13 տարի միասին էին ապրում:
Ինչպես գրում է Celebrity-gossip.net պորտալը, Ջոնի Դեպի հարազատներն ու ընկերներն անհանգստացած են, քանի որ Դեպը խելագար կյաքով է ապրում, և Պարադին հետևում էր վերջինիս քայլերին:
Նա իրավաբանի հետ քննարկել է ունեցվածքի բաժանության ու երկու երեխաների հարցերը:



































